ՄԵՐ սիրելի գույնը կանաչն է
Մեր պայուսակները կարող են ցանկացած գույն ունենալ, բայց մեր գաղափարներն ու մտքերը միշտ կանաչ են:
Գեղեցկություն՝ առանց զոհերի
Մենք կտրականապես դեմ ենք «գեղեցկությունը զոհեր է պահանջում» մտքին, հատկապես, եթե զոհը մեր մոլորակն է:
Այնպես որ, Դուք չեք գտնի մի գրամ պլաստիկ ոչ մեր պայուսակներում, ոչ արտադրամասում, ոչ էլ փաթեթավորման մեջ:
ԱնվՏԱՆԳ
Մեր պայուսակները կարվում են բնական կաշվի վերամշակված կտորներից, որոնք այլապես հայտնվելու էին աղբանոցում:
Հոգատար
Ամիսը մեկ օր մենք փակում ենք մեր արտադրամասը և մեր ձեռքերով մաքրում ենք հարակից տարածքն աղբից։
առաջադեմ
Մենք բծախնդիր ենք ինչպես նորաձևության, այնպես էլ բիզնեսի զարգացման հարցում և չենք շեղվում այդ ուղուց։
կերտում ԵՆՔ ԱՊԱԳԱՆ այսօր
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ինչպես մեր պայուսակները, այնպես էլ մեր մոլորակը ծառայեն երկար տարիներ։
ամեն մանրուք կարԵՎՈՐ է
Մենք փաթեթավորում ենք մեր պայուսակները էկոլոգիապես մաքուր բամբակյա տոպրակների մեջ, որպեսզի պաշտպանենք պայուսակն ու շրջակա միջավայրը և Ձեզ նվիրենք գեղեցիկ էկո տոպրակ՝ ամենօրյա գնումների համար: